Լրահոս
Օրվա լրահոսը

Այս անդրադարձը միտված է զուտ Իրանի թարմ օրինակի միջոցով վերարժևորել առանց միջնորդների բանակցելու մոտեցման խոցելիությունը․ Էդմոն Մարուքյան

Ապրիլ 05,2025 13:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Մեր հանրությանը քաջ հայտնի է, որ ես մշտապես դեմ եմ եղել Ադրբեջանի հետ առանց միջնորդների բանակցություններին։ Սակայն, ցավոք, հաղթեց ադրբեջանա-թուրքական նարատիվը, թե իբր միջնորդները «փայ» են մտնում և միայն խանգարում են գործընթացին։ Նույնը պնդում էր նաև հայ փորձանքագիտական համայնքը, և արդյունքում իշխանությունները փուլ առ փուլ հրաժարվեցին ՌԴ, ապա՝ ԵՄ և վերջում՝ ԱՄՆ միջնորդությունից՝ ապավինելով Էրդողանի միջնորդությանը և մնալով թուրք-ադրբեջանական տանդեմի առջև՝ շվարած կանգնած։

Այսօր տեսնում ենք, թե ինչպես է հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը հրաժարվում ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններից՝ պահանջելով միջնորդավորված բանակցություններ։

Առանց միջնորդների բանակցությունները բերեցին նրան, որ Հայաստանը գնաց աննախադեպ զիջումների՝ հանուն Խաղաղության տեքստի համաձայնեցման, ըստ էության բավարարելով Ադրբեջանի գրեթե բոլոր պահանջները, սակայն այդպես էլ ստորագրված փաստաթուղթ չստացավ։

Իսկ Իրանի իշխանությունները շատ ավելի հեռատես են և գործում են՝ առաջնորդվելով իրենց ժողովրդի շահերով։

Տեղի ունեցածի, տեղի ունեցողի և դրանց հետևանքների մասին շատ ենք խոսել, իսկ այս անդրադարձը միտված է զուտ Իրանի թարմ օրինակի միջոցով վերարժևորել առանց միջնորդների բանակցելու մոտեցման խոցելիությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930