Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում պահվող մեր պատանդների ազատ արձակման համար ոչինչ չի արվել․ ՀայաՔվե

Ապրիլ 05,2025 13:05

Բաքվում պահվող մեր պատանդների ազատ արձակման համար եռանդուն աշխատանք պետք է ընթանար խորհրդարանական դիվանագիտության ոլորտում։

ԱԺ-ում 70 երկրի հետ բարեկամության խմբեր կան․ նրանցից քանի՞սն են հարց բարձրացրել գործընկեր երկրների խորհրդարանների առաջ:
Միջազգային իրավական գործիքի մասին հատկապես վերջին օրերին քանիցս խոսեցին տեղացի և արտասահմանցի մասնագետները։ Փաստաբան Ջարեդ Գենսերը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը կարող էին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և ԵԱՀԿ-ին խնդրել, որ դիտորդներ ուղարկեն դատավարությանը։

Կարելի էր խնդրել Շվեյցարիային, որ վերջինս Բաքվում իր դեսպանությունում հայկական շահերի բաժին ստեղծի և ջանքեր գործադրի հայ պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ:

Ոչի´նչ չի արվել, ոչի´նչ…

ՀԱՅԱՔՎԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930