Լրահոս
Օրվա լրահոսը

Չմտածեն՝ փափուկ բարձ դրեցին մեր գլխի տակ, ավելի վատ քայլերի ենք դիմելու. Պռոշյան եւ Քասախ համայնքների բնակիչներ

Ապրիլ 05,2025 11:47

Պռոշյան եւ Քասախ համայնքների բնակիչները բողոքի փակել էին Աշտարակ տանող ճանապարհը: Նրանք բողոքի գործողություններ են իրականացնում տրանսպորտի համար 25 եւ 59 գծերի կրճատման եւ նոր՝ ավելի թանկ երթուղու դեմ։

Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը՝ 250 եւ 200 դրամ արժեքով, եւ այս պարագայում տրանսպորտը հասնելու է մինչեւ Ֆիզիկայի ինստիտուտ: Բացի դրանից, վերջին տրանսպորտը քաղաքից շարժվելու է 19:30-ին։ Ցուցարարները նշում են, որ բացի թանկացումը, մեծ դժվարությամբ աշխատանքի հասնելուն զուգահեռ՝ եւս մեկ խնդիր է լինելու երեկոյան ժամերին տուն հասնելը:

Հավաքված մարդկանց խնդրի հասցեատերերը հավաստիացրին, որ մինչեւ հարցի լուծումը գոնե 25 համարի տրանսպորտը կգործի: Որոշվեց, որ երկու համայնքներից փոքր պատվիրակություն կհանդիպի տրանսպորտի եւ կապր նախարարի տեղակալի հետ: «Եթե չգործեց, երկուշաբթի օրը մեր հանդիպումից հետո հենց իրենց առաջ, հատկապես որ իրենցից ոչ մի վախենալու բան չունենք, շատ էլ, աթոռ են զբաղեցնում, մեր ասելիքը կասենք ու կոչ կանենք դուրս գալ փողոց, հերիք եղավ, բոլ եղավ»,-ասաց ցուցարարներից մեկը:

«Ես Պռոշյանի վերջում եմ ապրում, գազելը դիմացն է կանգնում, 40 րոպե ոնց պիտի քայլեմ, որ հասնեմ գազելին, որ հետո էլ  հասնեմ աշխատանքի: 25 համարը լավ էլ աշխատում էր, մարդիկ նորմալ գնում էին աշխատանքի: Իսկ ավել 100 դրամն այսօր յուրաքանչյուրի համար մեծ գումար է»,-ասաց զայրացած մի տիկին:

«Կայլասկաներով ենք երեխեքին բերելու շարենք էստեղ, եթեր հարցը չլուծվի, տեսնենք ինչ են անելու»,-հավելեց մեկ ուրիշը:

«Ես հայ կին եմ, ինձ հաճելի չէ ճանապարհ փակելը, բայց ուրիշ միջոց չկա, մեզ ուղղակի մղել եք դրան: Հիմա մենք հետ ենք քաշվում, բայց չմտածեն, թե փափուկ բարձ դրեցին մեր գլխի տակ, եթե խնդիրը չլուծվեց, ավելի վատ քայլերի ենք դիմելու»,-ասաց ցույցի մասնակիցներից մեկը:

Բողոքի գործողություններին մասնակցում էին նաեւ հաշմանդամություն ունեցող անձինք, նրանք  հարց էին տալիս «պադավատով» ու երբեք հանրային տրանսպորտից չօգտվող պաշտոնյաներին ՝ իրենց փոքր թոշակով հաց ու դեղ գնե՞ն, թե թանկացած տրանսպորտի համար վճարեն:

«7000 ընտրող ունի Պռոշյանը, թող 2000 հոգի հավաքվեր քայլերթով իջնեինք Երեւան, 25 համարը պիտի գործի. եթե չգործեց, վախենալու բան չունենք»,-ասում էր մի տղամարդ:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930