Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան էր ժամանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ապրիլ 05,2025 11:56

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 1-ի երեկոյան պաշտոնական այցով Երեւան է ժամանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպումների շարքը սկսվել է Ալեն Սիմոնյանի եւ Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Կայացած հանդիպումների առանցքում են եղել միջխորհրդարանական համագործակցությանը, բարեկամական խմբերի շփումների ակտիվացմանը, տնտեսական փոխգործակցության ընդլայնմանն ու տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող հարցերը: Քննարկվել են նաեւ երկու երկրների Ազգային ժողովների աշխատակազմերի փոխգործակցության հնարավորությունները:

Մանրամասները` տեսանյութում:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930