Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակ ունեն ամեն գնով ընդունելու տրանսպորտից անվճար օգտվող քաղաքացիներին 15 հազար դրամ տուգանելու նախագիծը․ «Ժողովուրդ»

Ապրիլ 05,2025 11:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները նպատակ ունեն ամեն գնով ընդունելու տրանսպորտից անվճար օգտվող քաղաքացիներին 15 հազար դրամ տուգանելու նախագիծը:

Նշենք, որ դեռեւս մարտի 14-ին հայտնի դարձավ հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձի վճարման օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթեւեկելու համար հանրային քննարկման ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին: Այն մշակել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը, սակայն հանրային քննարկման է դրել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:

Ըստ նախագծի՝ ուղեւորները պարտավոր են տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել տեղական վճարի մուծման կրիչը եւ մինչեւ ուղեւորության ավարտը պահպանել իրենց մոտ: Վավերացված կրիչը տեղական վճարի վճարման նկատմամբ, հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում, պարտավոր են տրամադրել՝ ստուգելու նպատակով, եւ եթե ուղեւորները չներկայացնեն այն, ապա բացասական հետեւանքներ կկրեն՝ վարչական պատասխանատվության կենթարկվեն. նրանք կտուգանվեն 15,000 դրամի չափով:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930