Լրահոս
Օրվա լրահոսը

«Թասիբի դասեր»՝ ՔՊ-ից

Ապրիլ 05,2025 10:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վերջին օրերին, երբ Մարտուն Գրիգորյանը դեռ չէր հայտարարել, որ անհրաժեշտ ձայներ կտա, որպեսզի Վարդան Ղուկասյանը դառնա Գյումրիի քաղաքապետ, իշխանության ներկայացուցիչներն ու քարոզիչները սրտաճմլիկ ճառեր էին արտասանում «թասիբի» թեմայով: Նախ՝ նրանք «թասիբի էին քցում» Մարտունին՝ ինչպե՞ս ես դու համաձայնում ձայներդ տալ մի մարդու, որի հետ լուրջ անձնական խնդիրներ ունես: Զուգահեռաբար դիմում էին գյումրեցիների պատվախնդրությանը՝ մի՞թե դուք կհանդուրժեք Վարդան Ղուկասյանին որպես քաղաքապետ: Զուգահեռաբար բերվում էին նաեւ «աշխարհաքաղաքական փաստարկներ»՝ Վարդանը կողմ է ռուսական ռազմաբազայի պահպանմանը: Հետաքրքիր է՝ իսկ Սարիկը դե՞մ է:

Այդ հակաքարոզչությունն առայժմ արդյունք չի տալիս՝ մարդկանց զգալի մասը (ոչ միայն Գյումրիում) շատ լավ հասկանում են, թե ինչն է նրանց համար ավելի անպատվաբեր՝ ունենալ քրեական հակումնով քաղաքապե՞տ, թե՞ ունենալ քաղաքապետ, որը ներկայացնում է Հայաստանի պարտությունը մարմնավորող քաղաքական ուժը՝ ՔՊ-ական, որը, բացի ամեն ինչից, ատելություն է սփռում արցախցիների հանդեպ:

Իդեալական տարբերակ, ցավոք սրտի, չկա, բայց, իմ կարծիքով, ՔՊ-ի իշխանությանը հարված հասցնելն ավելի կարեւոր է, քան ոչ համակրելի, գումարած դրան՝ սեքսիստական հայացքների տեր քաղաքապետ ունենալը:

Պատմությունը, բնականաբար, Մարտունի հայտարարությամբ չի ավարտվելու: Գյումրիում չպարտվելը ՔՊ-ի համար, բառիս բուն իմաստով, «թասիբի հարց է»: Քարոզչությունը չի օգնում, գյումրեցիների աջակցությունը չկա, բայց գոյություն ունի «հին, փորձված» զենքը՝ քաղաքական իշխանության գրպանում գտնվող ռեպրեսիվ ապարատը՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունը, դատարանները…

«Ժողովրդավարության բաստիոնում» ընտրությունների արդյունքները չեղարկելու հազար միջոց կա:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930