Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին մի ամսում երևի մի 50 հատ նման դեղին քարտ ենք հաշվել. «ՉԻ»

Ապրիլ 05,2025 09:50

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհամբեր սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը։

«ՉԻ». Հաա՜… դե որ էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդականն է ասում, ուրեմն՝ գործը լուրջ է: Այ, եթե էներգետիկ ռեսուրսների բյուրոյի սովորական խորհրդականն ասեր, կասեինք, որ թոզ են փչում:

Չմտածեք, թե հեգնում ենք: Ուղղակի նկատեցինք, որ համացանցում ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդականի խոսքը մեծ ոգևորություն է առաջացրել, «ԱՄՆ-ը դեղին քարտ ցույց տվեց Ադրբեջանին», «ԱՄՆ-ը մեր մեջքին կանգնած է» մակարդակի մեկնաբանություններով: Վերջին մի ամսում երևի մի 50 հատ նման դեղին քարտ ենք հաշվել:

Էն «Կարգին հաղորդման» մեջ պառավը որ ասում է. «Եքյա էշ է, մինչև հիմա հեքիաթների է հավատում», հիմա սրանք են:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ Իշխանությունում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930