Լրահոս
Օրվա լրահոսը

Web3 համայնքը հիասթափված է․ ողջունվում է մի քաղաքականություն, որը կարող է արգելակել Հայաստանի թվային ապագան․ հայտարարություն

Ապրիլ 04,2025 11:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Web3 Հայաստան շահույթ չհետապնդող հիմնադրամը հայտարարություն է տարածել Doing Digital ֆորումում կայացած «Բարտերից կրիպտո. փողի էվոլյուցիան» պանելային քննարկման և քննարկմանը հնչած մտքերի առնչությամբ։

Խոսնակները քննարկել են Կրիպտոյի էվոլյուցիան և դրա կիրառությունը Հայաստանում. ինչ հեռանկարներ, հնարավորություններ ու ռիսկեր կան, ՀՀ ԿԲ-ի կողմից առաջարկվող կարգավորումներն ու դրանց առանձնահատկությունները, Հայաստանի բանկային համակարգի ու բլոկչեյն տեխնոլոգիաների համատեղելիության ու ընկալումների հարցը, հայկական քարտային համակարգը որպես ավանդական ֆինանսների և բլոկչեյն տեխնոլոգիաների միջև կամուրջ, Հայաստանում միջազգային ներդրումների և թվային ակտիվների աճը։

Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է․

«Doing Digital ֆորումում մենք կրկին ականատես եղանք, թե ինչպես են բանկիրներն ու նախկին բանկիրները մեծ հպարտությամբ ներկայացնում այն նոր կարգավորումները, որոնք ստիպողաբար կներդրվեն Հայաստանի կառավարության կողմից՝ իբր թե ոլորտին աջակցելու նպատակով։

Սակայն իրականությունը պարզ է. այս փոփոխությունները ոչ թե նպաստում են Հայաստանի կրիպտո արդյունաբերության զարգացմանը, այլ պարզապես պաշտպանում են բանկային համակարգի շահերը։ Հատկապես մտահոգիչ է, որ պանելի բոլոր մասնակիցները անտարբերությամբ ընդունեցին այս կարգավորումները՝ առանց որևէ մտահոգություն արտահայտելու դրանց հետևանքների մասին։

Սա ամոթալի է։ Հերթական անգամ տեսանք, թե ինչպես է ողջունվում մի քաղաքականություն, որը կարող է արգելակել Հայաստանի թվային ապագան։ Կրիպտոյի և բլոկչեյնի առաջխաղացումը կարող էր խթանել տնտեսական աճն ու ֆինանսական ազատությունը մեր երկրում, սակայն այս քննարկման ընթացքում ոչ ոք չխոսեց դրա մասին։ Փոխարենը, բոլորը ժպտալով աջակցում էին խիստ կարգավորումներին, որոնք միայն կսահմանափակեն քաղաքացիների ազատությունը և կօգնեն բանկերին վերահսկել ֆինանսական հոսքերը։

Web3 համայնքը խորապես հիասթափված է։ Մենք դատապարտում ենք այն մոտեցումը, որով ընդունվում են տոտալիտար փոփոխությունները՝ առանց հաշվի առնելու հայ ժողովրդի տնտեսական ապագան և թվային ֆինանսների ազատությունը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930