Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը կհեռանա, եթե համաժողովրդական ճնշումն այն աստիճանի լինի, որ Փաշինյանը սկսի վախենալ ոչ թե Ալիեւից, Էրդողանից, այլ՝ սեփական ժողովրդից. Հակոբ Հակոբյան

Ապրիլ 03,2025 23:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես նույնպես չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը»,- այսօր «Սրբազան պայքարի» համակիրների կողմից շարունակվող «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» ստորագրահավաք նախաձեռնությանը միանալով՝ ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյանը:

«Համայն հայ ժողովուրդը երբեւէ պետք է չմոռանա Հակարիի կամուրջի պատմությունը: Մասնավորապես արցախահայությունը, որի ճնշող մեծամասնությունն անցավ այդ կամուրջն ու անպատվությունը: Քանի դեռ Հայաստանի իշխանությունները ներկայացվում են Նիկոլ Փաշինյանի դեմքով, այդ վտանգը կախված է  մեր մնացած տեղամասերի վրա: Ոչինչ չկա անելու միայն թե մերժել ու չվստահել այս իշխանություններին,  փորձել ամեն ինչ անել, որ այս իշխանություններն օր առաջ հեռանան»,- ասաց Հակոբյանը:

Իսկ  Փաշինյանը, ըստ Հակոբյանի, կհեռանա, երբ համաժողովրդական ճնշումն այն աստիճանի լինի, որ Փաշինյանը սկսի վախենալ ոչ թե Ալիեւից, Էրդողանից, այլ՝  սեփական ժողովրդից:

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանն էլ, որը եւս մասնակցեց իշխանություններին մերժող ստորագրահավաքին ասաց, որ երազում է վերադառնալ հայրենիք՝ Արցախ, իսկ Արցախ վերադարձն, ըստ նրա, անցնում է հզոր Հայաստանի միջով. «Ինչը օրվա իշխանություններն  օրեցօր թուլացնում են: Պարտության  խորհրդանիշ ունեցող իշխանությունների նկատմամբ ով վստահություն ունի, համոզված եմ՝ հիասթափվելու են»:

Ի դեպ, այսօր ուշ երեկոյան Բագրատ սրբազանն այցելեց արցախցիների իրավունքների պաշտպանության շտաբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930