Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն հերքում է խաղաղության պայմանագիր կնքելու նոր նախապայմանների մասին Փարիզի հայտարարությունը

Ապրիլ 03,2025 23:40

«Ազատություն». Ադրբեջանի արտգործնախարարությունը կտրականապես հերքել է Ֆրանսիայի արտգործնախարարի երեկվա հայտարարությունը, թե Բաքուն նոր նախապայմաններ է առաջադրում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար

Այխան Հաջիզադեն պնդել է, թե Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը նոր չէ, այն քննարկվել է ավելի քան երկու տարի, և դրա լեգիտիմությունը կասկածի տակ դնելն անընդունելի է:

«Եթե Ֆրանսիան իսկապես աջակցում է խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքմանը, ինչպես որ հայտարարում է, ապա պետք է կոչ անի Հայաստանին համապատասխան քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ», – ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը։

Պաշտոնական Երևանը պնդում է, որ Բաքվի հետ բանակցություններում Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարց չկա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930