Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Տոլմաջյանը Անվտանգության քաղաքականության Ժնևի կենտրոնի գործադիր տնօրենի հետ քննարկել է միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր

Ապրիլ 03,2025 22:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
01:26
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Անվտանգության քաղաքականության Ժնևի կենտրոնի գործադիր տնօրեն, դեսպան Թոմաս Գրեմինգերի

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը  հանդիպում է ունեցել Անվտանգության քաղաքականության Ժնևի կենտրոնի (GCSP) գործադիր տնօրեն, դեսպան Թոմաս Գրեմինգերի հետ՝ քննարկելու միջազգային և տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ամրապնդման բնագավառում համագործակցության հետ կապված հարցերը:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են երկխոսության և կառուցողական համագործակցության խթանման կարևորությունը՝ գլոբալ անվտանգության մարտահրավերներին դիմակայելու գործում։ Դեսպան Գրեմինգերը տեղեկություններ է տրամադրել GCSP նախաձեռնությունների մասին, մասնավորապես՝ երկրորդ ուղու դիվանագիտության (Track 2 diplomacy) շրջանակներում՝ ուղղված գլոբալ անվտանգության խթանմանը։ Հայաստանի դեսպանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը և գործադրվող ջանքերը՝ նպաստելու տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանն ու խաղաղության հաստատմանը, ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները։ Դեսպան Գրեմինգերը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ներդրումը։

Հանդիպմանը քննարկվել են նաև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները, որոնք համահունչ են GCSP առաքելությանն ու մանդատին։ Հանդիպմանն ընդգծվել է երկու կողմերի ընդհանուր տեսլականը՝ ճգնաժամում գտնվող բազմակողմանիության ամրապնդման և անվտանգության կայուն համակարգերի ստեղծման հարցում:

 

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930