«Հայ մելիքները մշտապես ներգրավված են եղել Օսմանյան Կայսրության դեմ իրանական պետության մղած ռազմարշավներին»։ Այս մասին հայ-իրանական բարեկամությանը նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում հայտնել է արեւելագետ Քրիստինե Կոստիկյանը։
Կոստիկյանը փաստեց, որ հայերն ու իրանցիներն ունեն ընդհանուր հնդեվրոպական նախապատմություն։
«Մենք պատմության միջով միասին ենք անցել», – նշել է արեւելագետը։
Նրա խոսքի առանցքում հայ-իրանական պատմամշակութային կապերն էին։ Քրիստինե Կոստիկյանի փոխանցմամբ՝ Մատենադարանում այսօր շուրջ 450 միավոր պարսկերեն մատենագրություն կա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ ստորեւ
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ