Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմն անհավանական է․ Ալեքսանդր Իսկանդարյան

Ապրիլ 03,2025 22:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համատեղ ցամաքային լայնամասշտաբ պատերազմ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ անհավանական է, սակայն նա չի բացառում Իրանի դեմ օդային հարվածների հնարավորությունը։

Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ-ԻԻՀ բարեկամությունը

Հայ-իրանական բարեկամությանը նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում Իսկանդարյանը փորձեց պատասխանել հարցին, թե ի՞նչն է իրար կապում Հայաստանն ու Իրանը։

Նրա դիտարկմամբ՝ շատ երկրներ կան, որոնք ընդհանուր պատմամշակութային կապեր են կիսում, բայց ոչ բոլորն են այնքան բարեկամաբար տրամադրված միմյանց նկատմամբ, որքան Հայաստանն ու Իրանը։

Ալեքսանդր Իսկանդարյանն այն կարծիքին է, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունների հիմքում ընդհանուր օբյեկտիվ շահերն են։

Իսկանդարյանի ամբողջական ելույթը ստորեւ է։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930