Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատել է «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» հասարակական կազմակերպության պատասխանատուներին` նրանց ծրագրերի համար

Ապրիլ 03,2025 21:12

Ապրիլի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» հասարակական կազմակերպության ատենապետ Հայր Մայքլ Թոմսենին և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ գործադիր տնօրեն Արշավիր Գաբուճյանի:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց  կազմակերպության պատասխանատուներին Հայաստանում տասնամյակներ շարունակ Հայ Եկեղեցու թեմերի հետ գործակցությամբ իրականացվող կրթական և սոցիալական ծրագրերի համար։

Հայր Մայքլ Թոմսենը, իր երախտագիտությունը հայտնելով Նորին Սրբությանը մշտական քաջալերանքի և օրհնության համար, ներկայացրեց կազմակերպության գործունեության արդյունքում արձանագրված հաջողությունները, ինչպես նաև առկա մարտահրավերները։

 

Տեղեկատվական համակարգ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930