Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի եւ Իրանի ժողովուրդները նման բան թույլ չեն տալու»․ իրանցի գործարարը՝ արեւմտյան ազդեցության տարածման պայմաններում ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների վտանգման մասին

Ապրիլ 03,2025 21:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի գրավումը դժվարություններ ստեղծեց Իրանի համար»։ Այս մասին Երեւանում Հայաստան-Իրան բարեկամությանը նվիրված միջոցառմանն ասաց իրանցի գործարար Թալեբփուր Մուստաֆան։

«Այլընտրանքային ճանապարհը թույլ ենթակառուցվածք է, դժվարանցանելի», – նշեց Մուստաֆան՝ ընդգծելով Հայաստանն ու Իրանը միմյանց կապող ենթակառուցվածքների զարգացումը եւ այդ հարցում քայլեր ձեռնարկելու իր երկրի պատրաստակամությունը։

Հյուսիս-Հարավ ճանապարհատրանսպորտային միջանցքի համատեքստում գործարարն ընդգծեց Հայաստանի ռազմավարական կարեւորությունն Իսլամական Հանրապետության համար։

«Պարսից ծոցը Սեւ ծովին կապելու համար Հայաստանը նշանակություն ունի», – մատնանշեց Մուստաֆան։

«Զանգեզուրի միջանցքը»՝ խոչընդոտ Հյուսիս-Հարավին

Ըստ գործարարի՝ Հյուսիս-Հարավի իրագործմանն այս պահին խոչընդոտում է «Զանգեզուրի միջանցքը», որը «թուրք-ադրբեջանական ծրագիր է, եւ խաթարում է ՀՀ-ԻԻՀ կապը»։

«ԻԻՀ-ն բազմիցս նշել է, որ հայ-իրանական սահմանի դեմ որեւէ ոտնձգություն կարմիր գիծ է իր համար», – իր երկրի պաշտոնական դիրքորոշման մասին հիշեցրեց իրանցի գործարարը։

Տարածաշրջանի տերերը տարածաշրջանի երկրներն են

Մուստաֆայի համոզմամբ՝ տարածաշրջանում արեւմտյան ազդեցության տարածման եւ ակտիվացման համատեքստում ՀՀ-ԻԻՀ հարաբերությունները խանգարելու փորձեր են նկատվում։

«Հայաստանի եւ Իրանի ժողովուրդները նման բան թույլ չեն տալու», – վստահ է Մուստաֆան։

Նա շեշտեց՝ տարածաշրջանի տերերը տարածաշրջանի երկրներն են։

Անդրադառնալով դեպի Ռուսաստան իրանական տարանցումներին՝ նա փաստեց, որ Ադրբեջանի տարածքով տարանցումը երբեմն խնդիրների է բախվում, քանի որ լինում են ձգձգումներ, որոնք վնասում են հիմնականում կաթնամթերային փոխադրումները։

«Տարանցման համար Հայաստանը կարող է ավելի բարեկամական երկիր դառնալ Իրանի համար», – կարծում է Թալեբփուր Մուստաֆան։

Գործարարի ելույթը՝ ստորեւ

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930