«Սրբազան պայքար» շարժման համակիրներն այսօր եւս շարունակել են «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» ակցիան: Բազմաթիվ քաղաքացիներ իրենց անվստահությունն են հայտնել ստորագրությամբ համապատասխան թերթիկներում:
Քաղաքացիներ կային, որոնք բացի ստորագրությունից՝ թերթիկների վրա թողնում էին գրություններ:
«Գրեցի համբերության բաժակը վաղուց լցված է»,- ասաց մի քաղաքացի՝ շարունակելով, որ ինքը պատրաստ է օր ու գիշեր պատրաստ լինել պայքարելու համար, որ իշխանությունները շուտ հեռանան. «Լավ կլիներ, որ մյուսներն էլ պատրաստ լինեին: Համախմբվենք, ուրիշ ճար չունենք»:
Կարդացեք նաև
Մեկ այլ քաղաքացի պատմեց, թե ինչի համար չի վստահում Փաշինյանի իշխանություններին. «Նախ՝ որ Արցախը հանձնել են, կառավարության 2021-26 թթ. ծրագրում հստակ նշված է ինչ պետք է կառավարությունն անի Արցախի, բանակի, սփյուռքի հարցում: Բոլորն էլ կործանել են : Իմ կարծիքով ՝ ոչ միայն այդ մարդը պետք է հրաժարական տա, այլ մեկ ժամ առաջ բանտարկվի ու բոլոր այն ՔՊ-ականները, որոնք իրեն օժանդակում են: Ընդդիմությունն էլ այնտեղ մնալով լեգիտիմացնում է, այսպես կոչված, Ազգային ժողովը: Եթե ծրագիրը չի կատարել, ու Ազգային ժողովը համապատասխան վերաբերմունք չի ցուցաբերում, արդեն հանցագործություն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ