Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիքի վաճառականը տեղ չունի հայոց պատմության մեջ. Լեւոն Նազարյան

Ապրիլ 03,2025 20:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայրենիքի վաճառականը տեղ չունի հայոց պատմության մեջ»,- այս գրառումն է թողել քվեաթերթիկի վրա ՀՀԿ խորհրդի անդամ Լեւոն Նազարյանը, որը մասնակցեց այսօր «Սրբազան պայքար» շարժման համակիրների՝ «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» նախաձեռնությանը:

Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման համակիրներն այսօր եւս շարունակել են «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» նախաձեռնությունը: Բազմաթիվ քաղաքացիներ իրենց անվստահությունն են հայտնել իրենց ստորագրությունը դնելով համապատասխան թերթիկներում:

Փաշինյանին հայրենիքի վաճառական համարող Նազարյանից «Սրբազան պայքարի» համակիրները հետաքրքրվեցին ինչ կասեր Փաշինյանին, եթե նրա հետ հանդիպեր. «Ինձ թվում է՝ մենք իրար հանդիպելու առիթ չենք ունենա, որովհետեւ, երբ այդ առիթը ստեղծվի, ինքը կլինի պատասխանատվության այնպիսի գոտում, ինչը կենթադրի ադեկվատ հնարավորություններ: Այսինքն՝ ինքը կլինի մեղադրյալի աթոռին, մենք կլինենք իր դատավարությանը» :

Մեկ այլ քաղաքացուց նախաձեռնության անդամները հետաքրքրվեցին՝ երբվանից իր մեջ առաջացավ անվստահություն Փաշինյանի իշխանության հանդեպ, ի պատասխան նա ասաց. «Այն ժամանակ, երբ ասաց՝ կամ ես եմ լինում վարչապետ, կամ՝ ոչ մեկ: Եթե նա շարունակի ղեկավարել, ինձ թվում է՝ մենք Հայաստան էլ չենք ունենա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930