Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են նաև անհայտ կորած աձանց ճակատագրերի և հայ ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի հարցի հասցեագրումը

Ապրիլ 03,2025 17:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
01:11
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է երկարատև բանակցություններից հետո համաձայնեցված՝ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի ստորագրման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև կարգավորման՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման կոմպոնենտին, որի համատեքստում նախարար Միրզոյանը վկայակոչել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա կառուցված՝ ՀՀ կոնկրետ առաջարկները:

Արարատ Միրզոյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են նաև հումանիտար բնույթի հարցեր, այդ թվում՝ անհայտ կորած աձանց ճակատագրերի և հայ ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի հարցի հասցեագրումը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և ԵՄ միջև գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ թվում՝ առկա գործիքակազմի առավելագույնս արդյունավետ իրացման միջոցով։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930