Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանում ՀՆԱ-ն դոլարով արտահայտված կրկնապատկվել է

Ապրիլ 03,2025 17:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ապրիլի 3-ին հանդիպել է «Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպության գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիի, կազմակերպության Հայաստանի պատասխանատու Դմիտրի Չերվիակովի, Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանի, պատվիրակության անդամ Յենթե Մորկի հետ:

«Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպության գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչին ներկայացրել է Հայաստանի տնտեսական եւ էներգետիկ համակարգի ոլորտներում ընկերության իրականացրած հետազոտության ցուցանիշների վերաբերյալ կատարված վերլուծությունները եւ ուսումնասիրությունները, պատասխանել հնչած հարցերին: Ներկայացնելով տնտեսական ոլորտում իրականացված վերլուծության արդյունքները՝ Ռիկարդո Ջիուչին մասնավորապես նշել է, որ Հայաստանում վերջին 5-6 տարվա ընթացքում ՀՆԱ-ն դոլարով արտահայտված կրկնապատկվել է: «Այստեղ ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով ավելի բարձր է, քան, օրինակ, հարեւան Ադրբեջանում»,- նշել է բանախոսը:

Անդրադարձ է եղել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման պարագայում մեր երկրի տնտեսության վրա փաստաթղթի դրական ազդեցությանը: Ըստ ներկայացված վերլուծության՝ երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի նաեւ Թուրքիայի հետ ուղիղ առեւտրաշրջանառություն ունենալուն, երկու երկրների միջեւ զբոսաշրջության զարգացմանը, Հայաստանում օտարերկրյա ուղիղ ներդրումների ավելացմանը, ծախսերի կրճատմանը:

Շնորհակալություն հայտնելով իրականացված վերլուծության համար՝ հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը կարեւորել է խաղաղության պայմանագրի կնքումը՝ նշելով, որ ստորագրման պարագայում այն դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում թե՛ խաղաղության ապահովման, թե՛ տնտեսական առումներով:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930