Լրահոս
Օրվա լրահոսը

Թմրաշրջանառության դեմ պայքարը ոստիկանության առաջնահերթություն․  արձանագրվել է առգրավված թմրամիջոցների քանակի շուրջ 92 % աճ

Ապրիլ 03,2025 17:21

ՆԳ նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, ինչը հանրային անվտանգության և առողջության պահպանման կարևորագույն դրսևորում է։

Ապօրինի թմրաշրջանառության և թմրամոլության դեմ պայքարում շարունակաբար դրական արդյունքներ արձանագրելու համար առանցքային է հասարակություն-իրավապահ համակարգ սերտ համագործակցությունն ու համատեղ ձեռնարկվող միջոցառումները:

Արդյունավետ պայքարի համատեքստում տարեսկիզբը նշանավորվեց երկու խոշոր ու հասարակական հնչեղություն ստացած բացահայտումներով, ընդ որում՝ միայն դրանց արդյունքում ապօրինի շրջանառությունից հանվեց շուրջ 48 կիլոգրամ թմրանյութ։
Այս տարվա առաջին եռամսյակում գրանցված բացահայտումներով, ըստ օպերատիվ ամփոփագրերի՝ հայտնաբերվել և առգրավվել է․
▪️94 կգ 300 գրամ թմրանյութ, ինչը շուրջ 92 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (2024 թվականի առաջին եռամսյակում՝ շուրջ 48 կգ թմրանյութ)․
▪️2263 միլիգրամ հեղուկ թմրամիջոց, ինչը 11․26 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (2024 թվականի առաջին եռամսյակում՝ 2034 միլիգրամ հեղուկ թմրամիջոց)․
▪️281 հատ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող սուբուտեքսի հաբ, ինչը 9266․6 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (2024 թվականի առաջին եռամսյակում՝ 3 հաբ)․
▪️775 հատ հոգեմետ դեղահաբ, ինչը 510 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (2024 թվականի առաջին եռամսյակում՝ 127 հոգեմետ դեղահաբ)․
▪️2025 թվականի առաջին եռամսյակում հայտնաբերվել և
առգրավվել են նաև 83 կգ մարիխուանա, 4 կիլոգրամ 592 գրամ մեթամֆետամին, 45․69 գրամ սփայս, 63 գրամ կոկաին, 28․01 գրամ ալֆա ՊՎՊ, 860․21 գրամ հերոին։
▪️Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և առգրավվել էին 33 կիլոգրամ 570 գրամ մարիխուանա, 7․57 գրամ մեթամֆետամին, 15․3 գրամ սփայս, 3․47 գրամ կոկաին, 2․7գրամ ալֆա ՊՎՊ, 3 կիլոգրամ 595 գրամ հերոին։

Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ներկայացված արդյունքները գրանցվել են Ոստիկանության ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի շնորհիվ։

Առանձնահատուկ կարևորվում են հանրապետության սահմանային հատվածներում մեծաքանակ թմրամիջոցների մաքսանենգ ներկրման դեպքերի բացահայտումները, ինչի շնորհիվ կանխվում է հետագայում թմրամիջոցների փոքր չափաբաժիններով տարածումը հանրապետությունում։

Տեսանյութում ներկայացված թվերը բացահայտումների և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի արդյունավետության շարունակական բարձրացման խոսուն օրինակ են։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930