Լրահոս
Օրվա լրահոսը

2024 թ. վերականգնվել է շուրջ 7,6 միլիոն դոլարի գույք՝ դատախազության՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում

Ապրիլ 03,2025 17:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գլխավոր դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, 2024 թվականին շարունակել է ոլորտի ուսումնասիրությունը և հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարել է 435 ուսումնասիրություն (2023 թվականին՝ 383), հայտնաբերել է 328 իրավախախտում (2023 թվականին՝ 447):

Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և համայնքային գույքի պահպանության, օտարման իրավաչափության, հողային օրենսդրության պահանջների պահպանության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, քաղաքաշինության ոլորտները:

Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման՝ հաշվետու և նախորդ տարիներին ներկայացված հայցերով 2024 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով փաստացի վերականգնվել է նախնական գնահատմամբ շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ (շուրջ 7 միլիոն 69 հազար ԱՄՆ դոլար) շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույք:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930