Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյունքը ամբողջությամբ հայաթափված Գարդմանն է, Շիրվանը, Նախիջևանը և ցավալիորեն արդեն նաև Լեռնային Ղարաբաղը»

Ապրիլ 03,2025 16:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

9 տարի առաջ այս օրերին ադրբեջանական ռազմական ագրեսիան իր հերթական դրսևորումը ստացավ ի դեմս 2016 թ․ Քառօրյա պատերազմի, որի ընթացքում հերթական անգամ դրսևորվեց ադրբեջանական ռասիզմն իր բոլոր երանգներով՝ սկսած քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումից մինչև հայ զինվորների մարմինների խոշտանգումներ և էթնիկ ատելության համակարգային տարածում։ Քառօրյա պատերազմի ընթացքում ի հայտ եկավ այն պարզ ճշմարտությունը, թե անցած տասնամյակների ընթացքում ինչ գաղափարներով է սնուցվել ադրբեջանական հասարակությունը։ Դա արտահայտվեց ինչպես բուն պատերազմական գործողությունների, այնպես էլ ուղեկցող հռետորաբանության մեջ։

Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ադրբեջանական դահիճները ոչ միայն չեն բավարարվել հայ զինվորների գլխատումներով և դրա հրապարակմամբ, այլև իրականացրել են Թալիշ գյուղի խաղաղ տարեց բնակիչների խոշտանգումներ։

Քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի ցուցաբերած պետական վարքը ոչնչով չի տարբերվում նախորդ տասնամյակներում հայության հանդեպ ադրբեջանական այլ վարչակարգերի ցուցաբերած վարքից։ Խաղաղ բնակչության խոշտանգումները վերածվել էին սովորական երևույթի 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության էթնիկ զտումների ժամանակ։ Սումգայիթի, Բաքվի հայության ջարդերի օրերին տեղի ունեցած տարաբնույթ խոշտանգումները վկայված են ականատեսների կողմից հարյուրավոր անգամներ։ Սակայն ինչպես 1988-1992 թթ․ հայության էթնիկ զտումներին, այնպես էլ Քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական հանցագործություններին չտրվեց միջազգային արժանի իրավաքաղաքական գնահատական և չհետևեցին պատասխանատվության հարկի հետևանքներ, որի արդյունքը եղավ ռազմականացված հակահայկականության անշեղ շարունակականությունը։ Արդյունքը ամբողջությամբ հայաթափված Գարդմանն է, Շիրվանը, Նախիջևանը և ցավալիորեն արդեն նաև Լեռնային Ղարաբաղը։

Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930