Լրահոս
Օրվա լրահոսը

Խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 7 անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատարան է հանձնվել 

Ապրիլ 03,2025 16:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դատախազը, 2025 թվականի ապրիլի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցում 2024 թվականի հունիսի 13-ին խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 7 անձանց վերաբերյալ քրեական վարույթը:

Հիշեցնենք, որ դատախազը, Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ն.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով և 335-րդ հոդվածի 1-ին մասով .մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով սպանությունը և ապօրինի հրազեն կրելը, Ս.Հ.-ի նկատմամբ՝ 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով .մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով սպանություն կազմակերպելը, Է.Ա.-ի, Է.Մ.-ի, Պ.Վ.-ի, Է.Կ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ՝ 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով .մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով սպանությանն օժանդակելը:

Ն.Ա.-ի, Ս.Հ.-ի, Է.Մ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը, Է.Ա.-ի նկատմամբ՝ տնային կալանքը, Պ.Վ.-ի և Է.Կ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը (Պ.Վ.-ի և Է.Կ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները մերժելու մասին որոշումները հսկող դատախազի կողմից վիճարկվել են վերաքննության կարգով):

Հ.Մ.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով և 335-րդ հոդվածի 1-ին մասով.(մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով սպանությունը և ապօրինի հրազեն կրելը) հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930