Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳՆ-ի և ՄԱԿ-ի կառույցների համագործակցությունն ամրապնդվում է․ Արմեն Ղազարյանն ընդունել է Մոնիկա Սանդրիի գլխավորած պատվիրակությանը

Ապրիլ 03,2025 15:53

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Քննարկվել են փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել ապաստան հայցողների համար արժանապատիվ պայմանների ապահովմանը: Ընդգծվել է նոր կառուցված կացարանի շահագործման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա մինչև հարյուր մարդու ապահովել կացարանով՝ նպաստելով նրանց սոցիալական պայմանների բարելավմանը։ Կողմերը համակարծիք են եղել, որ փախստականների և ապաստան հայցողների խնդիրների լուծումը պահանջում է համակարգային մոտեցում՝ օրենսդրական բարեփոխումներ, համապատասխան գործիքակազմերի մշակում։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների կարողությունների զարգացման համատեքստում շեշտադրվել է կրթական հատուկ մոդուլների մշակման անհրաժեշտությունը, որոնք հիմնված կլինեն նախորդ տարիներիփորձի վրա՝ մասնակիցներին հնարավորություն տալով զարգացնել գիտելիքներն ու հմտությունները։ Կարևորվել է նաև միգրացիայի և աղետների ռիսկի կառավարման համակարգի թվայնացման գործընթացը։

Կողմերը բարձր են գնահատել թվային գործիքների ներդրումը, ինչը ոլորտի պատասխանատուներին կօգնի ավելի արագ և արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներին։

Անդրադարձ է կատարվել նաև տվյալների հավաքագրմանու վերլուծման թվային մեխանիզմներին։ Այս համատեքստում քննարկվել է միջազգային լավագույն փորձը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930