Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան հստակ չասաց, թե ի՞նչ աշխատանք է իրականացնում Բաքվի բանտերում գտնվող հայերի նկատմամբ խոշտանգման դեպքերի հարցով։ Նա ասաց, որ չի կարող մանրամասնել, քանի որ թե վարչապետը, թե ԱԳ նախարարը այս հարցով տալիս են չվնասող պատասխաններ։
Անդրադառնալով Ազգային ժողովում անհետ կորած զինծառայողների ծնողների հետ օրերս տեղի ունեցած հանդիպմանը, եւ ծնողների ու պատգամավոր Գեղամ Նազարյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին, Ավանեսյանն ասաց, որ քննարկման մթնոլորտը հուզիչ էր։ «Ես կարծում եմ, որ պարոն Նազարյանն իրավունք ուներ արտահայտելու իր տեսակետը՝ հասկանալով, որ նրա որդին եւս զոհվել է։ Բայց, հասկանալով նաեւ մեր էմոցիոնալ ու զգայուն վիճակը այս թեմաներով, այո, կարող է նրա կողմից հնչեցված ձեւակերպումները վիրավորական հնչեցին այլ ծնողների համար։ Բայց բոլորս էլ պետք է զսպվածություն դրսեւորենք՝ այս թեման չբորբոքելու համար»,- նշեց նա։
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի անհետ կորածների ծնողների գնահատականին, ովքեր հանդիպումից հետո ասացին, որ իշխանության կողմից փնթի աշխատանք է կատարվում, Ավանեսյանը պատասխանեց․ «Ոչինչ չեմ ասի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից