Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունը գերիներին վերադարձնելու կամք չունի․ Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 03,2025 13:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

7 տարի է՝ Հայաստանում մի ուժ է, որը որեւէ պարագայում իրավիճակին համարժեք քայլ չի արել․ այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի մասին հարցին։ Նրա բնութագրմամբ, ՀՀ իշխանությունն իր քաղաքականությամբ առավելապես նպաստում է Ադրբեջանի քաղաքականության իրացմանը։

Ըստ բանախոսի, Հայաստանում 44-օրյա պատերազմից հետո առնվազն 200 անհայտ կորած անձ կա, մինչդեռ Ադրբեջանը հաստատում է իր երկրում 23 հայերի գոյությունը։ Նրա պնդմամբ, համացանցային տարբեր տիրույթներում ի հայտ են եկել նկարներ, տեսանյութեր, որոնցում ծնողները ճանաչել են իրենց զավակներին եւ եթե խոսում ենք միայն 23 անձանց մասին, վտանգի ենք ենթարկում անհայտ կորածների կյանքը։ Ուստի, ըստ նրա, ՀՀ խնդիրը ոչ միայն 23 անձի վերադարձը պետք է լինի, այլ անհայտ կորածների ճակատագրերի ճշտումը։

ՀՀ իշխանության դիրքորոշումը՝ գերիների եւ ռազմագերիների վերադարձի թեման կարող է տապալել, այսպես կոչված, Խաղաղության պայմանագրի ստորագրումը, բայց Տիգրան Աբրահամյանը վստահ է՝ հումանիտար հարցերի քննարկումը կարող էր զուգահեռ ընթանալ, այդ բանակցություններից դուրս։ Ընդդիմադիր պատգամավորը վստահ է՝ տվյալ պարագայում, սակայն, ակնհայտ է դառնում ՀՀ իշխանության կամքի բացակայությունը՝ գերիների վերադարձի մասով եւ այդ մարդկանց ճակատագրի նկատմամբ անտարբերությունը։ Նման մոտեցում պատգամավորի մոտ ձեւավորվել է նաեւ պետական պաշտոնյաների մասնակցությամբ տարբեր քննարկումներից։

Մանրամասները՝ տեսանյութում

Պատասխանելով, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» ստորագրման համար Ադրբեջանից՝ Հայաստանի նկատմամբ հնչող անընդհատ պահանջներին, մասնավորաբար, ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջի մասին հարցին, Տիգրան Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ համաձայնագրի ստորագրումը ձգձգելով եւ անընդհատ պահանջներ հնչեցնելով՝ Ադրբեջանը փորձում է «լեգիտիմ» հիմք ստեղծել՝ Հայաստանի վրա հարձակման համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորի վերլուծությամբ, Իրանի շուրջ զարգացումները կարող են Ադրբեջանին նման հիմք տալ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարում՝ Տիգրան Աբրահամյանը Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանի հետ: Վերջին երկուսը հիմա Ադրբեջանի ռազմագերիներն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930