Լրահոս
Օրվա լրահոսը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ ազատազրկման դատապարտվածներին․ ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ՔԿՀ

Ապրիլ 03,2025 13:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը
Հենց նոր ահազանգ ստացա Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից, որ 5-րդ հարկում բոլոր ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել։ Ինձ ասում են, որ դատապարտյալները արյունլվա ընկած են և որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։ Հարցնում էին՝ ի՞նչ ենք արել, ինչի համար։ Սա ինչ ջարդ է։ Ո՞ւմ հրահանգով են ջարդում այդ մարդկանց։

Տեղյա՞կ է Արդարադատության նախարարության տիրուհին, որ փակված անպաշտպան մարդկանց են ջարդում։ Թշնամին գրավել է երկիրը։ Բռնություն է շուրջ բոլորը։ Ես արդեն ահազանգել եմ Պաշտպանի գրասենյակ, նրանք պարտավոր են հենց այս պահին այցելել ցմահ դատապարտյալներին և հայտարարությունով հանդես գալ։

ՄԻՊ հաղորդագրությունից տեղեկանում ենք. «Ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ է ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին։

Սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ստացվել է նաև տեղեկություն, որ դատապարտյալներին որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։

Պաշտպանի հանձնարարությամբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է մեկնել արագ արձագանքման խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ առանձնազրույց ունենալու նպատակով:

Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են նաև նշված դեպքի վերաբերյալ հրապարակային նյութերը»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930