Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն մեր քաղաքացիների կյանքը դեպի բարելավում է տանում եւ հավակնում է 2026-ին եւս իշխանության գալ»․ Անահիտ Ավանեսյան

Ապրիլ 03,2025 13:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:55
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սա փաստում է մի բան, որ Հայաստանում ժողովրդավարությունն իրապես արմատանում եւ անշրջելի իրողություն է դառնում»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ընտրություններին։

Նա ասաց, որ ցանկացած ընտրական պրոցեսից հետո մասնակիցները վերլուծում են արդյունքները։ «Ըստ էության, ձայների առումով մենք ավելի շատ ձայներ ունենք հավաքած 2021 թվականի համեմատ, բայց արդյունքները մեզ չեն գոհացնում, եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, մանրամասն վերլուծելով ընթացքն ու արդյունքները, որոշակի հետեւություններ անելով, կպատրաստվի հաջորդ ընտրություններին»,- ասաց նա։

Հարցին, թե կիսո՞ւմ է ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի այն տեսակետը, որ 2026-ին Հայաստանում իշխանություն է փոխվելու, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց․ «Չէ, չեմ կիսում։ Մեր կառավարությունը իրագործում է տված խոստումները, մեր քաղաքացիների կյանքը դեպի բարելավում է տանում եւ միանշանակ հավակնում է 2026 թվականին եւս իշխանության գալ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930