Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ում տեսնում են ՔՊ-ին փողոցային պայքարով հեռացնելու տարբերակ․ Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 03,2025 13:38

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը չի կարող ձեւակերպել՝ ընդդիմության գերնպատակն այսօր արդյոք իշխանության հեռացումն է, այն պատճառով, որ՝ «դաշտում կան տարբեր օբյեկտներ, որոնք իրենց ներկայացնում են ընդդիմություն, բայց դա միայն հրապարակային հայտարարությամբ է», քանի որ նրանց գործողությունները, քայլերը, դիրքավորումները հակառակի մասին են խոսում՝ վարկաբեկելով եւ հարվածելով բոլոր այն ուժերին, որոնք Հայաստանում իշխանափոխության են փորձում հասնել։

Այսօր կայացած մամուլի ասուլիսում նա ՀՀԿ-ի անունից խոսեց․ «ՀՀԿ-ի նպատակը եղել է, մնում է այս իշխանության փոփոխությունը»։

Ի դեպ, ՀՀԿ-ն նախեւառաջ դիտարկում է փողոցային պայքարի միջոցով այս իշխանությանը հեռացնելու տարբերակը, դրա հնարավորությունները կուսակցությունում տեսնում են։ Իսկ 2026-ի ընտրությունների մասով ՀՀԿ-ում քննարկումներ չեն եղել, քանի որ դեռ վաղ են համարում այդ մասին խոսելը, դեռ այլ ծրագրեր ունեն։ Նաեւ այն պատճառով են փորձում փողոցային գործընթացներ գեներացնել, քանի որ կարծում են, որ այս իշխանության՝ պետության ղեկին լինելը, հանրային միջոցները պետության հզորացմանն ուղղելու փոխարեն ուղղվում են նաեւ իշխանության վերարտադրությանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930