Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
«Արևելք». Դեպքը եղել է Բեյրութի «Խալիլ Բադաուի» թաղամասում, որտեղ գտնվում է Հնչակյան (ՍԴՀԿ) կուսակցության ՀՄՄ-ի ակումբը։
Անծանոթները (ինչպես երեւում է տեսանյութում) կրակ են բացել ակումբի ուղղությամբ եւ արագ հեռացել։
Բարեբախտաբար զոհեր կամ վիրավորներ չկան, չնայած ակումբը մարդաշատ վայրում է։ Մեր տեղեկություններով, Լիբանանի ապահովական մարմինները քննություն են բացել՝ դեպքի մանրամասները բացահայտելու եւ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ։
Լիբանանում երկար ժամանակ է՝ հայկական կենտրոնների կամ ակումբներու շուրջ նման դեպքեր չէին լինում, եւ եղածը աղմուկ է հանել հայության շրջանում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: