Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության երրորդ տուրում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը միավորը բաժանել է Սլովակիայի ներկայացուցիչ Լաուրա Ունուկի հետ:
Իսկ միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը առավելության է հասել ռումինացի Միխաելա Սանդուի նկատմամբ:
Էլինան եւ Լիլիթը 2,5-ական միավորով երեք առաջատարներին զիջում են կես միավոր եւ տեղ են զբաղեցնում մրցաշարային աղյուսակի 14-րդ եւ 15-րդ հորիզոնականներում:
Մարիամ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը վաստակել են 2,0-ական միավոր:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ