Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախյանի խոսքով՝ գյումրեցիներն ընտրեցին «ավտարիտետներին» միայն նրա համար, որ Փաշինյանը չմնա իշխանության. «Հրապարակ»

Ապրիլ 03,2025 11:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իշխող կուսակցությունը` «Քաղպայմանագիրը», պարտ­վեց ե՛ւ Գյումրիում, ե՛ւ Փարաքարում․ ի՞նչ է խոսում ժողովուրդը, ինչպե՞ս են գնահատում Գյումրու ընտրությունները մարդիկ։ Գրող, հրապարակախոս, Վերնիսաժում արծաթ վաճառող Լևոն Ջավախյանը շեշտում է՝ ժողովուրդը համատարած հայհոյում է Նիկոլին, նրա հեռանալու ժամանակն է։

Ջավախյանի խոսքով՝ գյումրեցիներն ընտրեցին «ավտարիտետներին» միայն նրա համար, որ Փաշինյանը չմնա իշխանության։ «Չէի ասի, որ Գյումրիում ընդդիմությունը հաղթանակեց, որովհետեւ լավագույնները չէ, որ ընտրվեցին։ Ժողովուրդն ընտրեց ավտարիտետին՝ Մարտունն էլ է ավտարիտետ, Վարդանն էլ։ Ինչքան զզված է էս ժողովուրդը Նիկոլից, որ ասում ա՝ ձայնս շանը կտամ, գելին կտամ՝ Նիկոլին փայ չեմ տա։ Ինքը պիտի զգա դա։ ՔՊ-ում էլ է էդ վիճակը, օր-օրի մեկի գլուխն ա թռցնում: Սխալ են արտահայտվում՝ հանում է, մինչեւ ե՞րբ։ Իրավիճակի տերը չի։ Եթե հայհոյանքը սելավի նման ա գնում, ո՞ր գլուխը թռցնի»,- նշեց նա։

Ջավախյանն ասում է՝ մինչեւ հայրենիքի հետ այս ամենն անելը,  Նիկոլը նախ փչացրեց մեր ժողովրդին։ «Այս ամեն ինչն իրագործելուց առաջ Նիկոլը փչացրեց ժողովրդին։ Այո, ժողովուրդն էլ գուցե սխալվեց։ Ալբերտո Մորավիայի «Չոչարա» վեպում մի անբիծ, անարատ աղջիկ կա, մորն ու իրեն պատերազմի ժամանակ` եկեղեցու փլատակների տակ, բռնաբարում են։ Այսպես բռնաբարվեց հայ ժողովուրդը։ Դրանից հետո այդ աղջկա համար միեւնույն է՝ ով իր նկատմամբ սեռական բռնի գործողություն կանի, նույնիսկ կարող է հաճույքների մեջ էր այդ աղջիկը։ Այդպես պղծվել է հայ ժողովուրդը»,- նշեց նա։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930