ABC media-ն զրույցել է պարեկների կողմից ուժի կիրառմամբ մեքենայից իջեցված և բերման ենթարկված վարորդ Էդգար Այվազյանի հետ, որը մանրամասներ է ներկայացրել դեպքի մասին: Տեսանյութը համացանցում տարածվել է երեկ, բայց միջադեպը տեղի է ունեցել օրեր առաջ՝ մարտի 31-ին:
«Պապիկս է մահացել, թաղման էի շտապում՝ առավոտյան 10։00-ի մոտակայքում։ Մոտ 25 րոպե ճանապարհը փակ էր, չգիտեինք՝ երբ է բացվելու։ Բոլոր վարորդների հետ ես էլ ազդանշան տվեցի, բայց չհայհոյեցի։ Եկան, ինձ տարան։ Հետո իմացա, որ ինչ–որ հյուրերի են ընդունում։ Մի քանի օր է անցել, բայց ավտոմեքենաս ինձ չեն վերադարձնում․ տուգանային հրապարակում է։ Գնում եմ, որ վերցնեմ, չեն տալիս, այստեղից այնտեղ են ուղարկում»,- ABC media-ի հետ զրույցում ասաց օրերս բերման ենթարկված վարորդը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: