Լրահոս
Օրվա լրահոսը

ftNFT ֆիջիթալ սփեյսում կայացել է YoVoice Coffee Rave-ը

Ապրիլ 03,2025 10:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ս.թ. մարտի 30-ին Երևանի ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել YoVoice Coffee Rave-ը:

YoHealth հավելվածի միջոցով 1000 քայլ հավաքելով՝ այցելուները հնարավորություն են ունեցել մասնակցելու ռեյվի, վայելելու Vahagn M.-ի և Margott-ի երաժշտությունն ու Ground Zero-ի «specialty» սուրճը:

Ֆիջիթալ սփեյսի ղեկավար Լիդիա Պակովան ասել է. «ftNFT ֆիջիթալ սփեյսում անցկացվող այս ֆորմատը, այսինքն՝ ցերեկային coffee rave-ը՝ YoVoice-ը, տարբերվում է նրանով, որ մեզ մոտ այն ուղեկցվում է արվեստի յուրօրինակ գործերով: Այսօր մեզ մոտ ցուցադրված են Արման Օհանյանի աշխատանքները՝ փսիխոռեալիստիկ ժանրում»:

«Այսօր ցուցադրվում է իմ՝ «Շիզոֆրենիայի» շարքից մի հատված: Ինձ հետաքրքրեց գաղափարը ժամանակակից վայրում ժամանակակից իվենթի հետ մեկտեղել իմ ժամանակակից ստեղծագործությունները: ftNFT-ի հետ ծանոթ եմ արդեն բավական երկար. հետաքրքիր է իր ամբողջ կոնցեպտով: Ես արդեն ի դեպ ունեմ իմ երեք ակնուլունքները: Հետաքրքիր է. դասական գեղանկարչությունից տեղափոխություն է նոր 21-22-րդ դարի նոր բան», – իր խոսքում նշել է նկարիչ Արման Օհանյանը:

YoHealth-ի մարքեթինգային նախագծերի համակարգող Միքայել Վեքիլյանը խոսել է YoHealth-ի նոր YoBlog-ի մասին, որտեղ կարելի է ոչ միայն վարել բլոգ՝ նկարներով, տեսանյութերով և հոդվածներով, այլև մոնետիզացնել դիտումները և ստանալ FTN-ներ որպես պարգևատրում: «Մենք փորձում ենք YoHealth-ը քայլ առ քայլ զարգացնել ու այս պահի դրությամբ ներմուծում ենք մի բավականին մեծ հատված, որը կոչվելու է YoBlog՝ հայկական սոցիալական պլատֆորմ, ինչը YoHealth-ը դարձնում է «super app»:

Ground Zero-ի բար մենեջեր Եվա Մալխասյանն անդրադարձել է ftNFT-ի հետ գործակցությանը. «Վերջերս Դուբայում տեղի ունեցավ նմանատիպ մեծ ռեյվ, որի ժամանակ սուրճը համադրվեց մյուզիքի և ftNFT-ի հետ: Եվ քանի որ ftNFT-ն միշտ Հայաստան փորձել է բերել նորարարություններ, որոնք ներկայիս երիտասարդներին կհետաքրքրեն, փորձեցինք մենք նույնպես նմանատիպ բան ստեղծել: Որոշեցինք արվեստը և սուրճը համադրել, ինչը, ինձ թվում է, բոլորին դուր է եկել, ու շարունակելու ենք նույն կոնցեպտով»:

YoVoice-ը երաժշտության, արվեստի, այդ թվում՝ թվային, ինչպես նաև էներգիա հաղորդող սուրճի համադրություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930