Լրահոս
Օրվա լրահոսը

Ներխուժել են Զարուհի Փոստանջյանի հայրական տան տարածք, կոտրել ապակիները, միջսենյակային դուռը, կահույքը և այլ ավերածություններ կատարել

Ապրիլ 03,2025 09:00

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է

2025 թվականի ապրիլի 2-ին հերթական` երկրորդ ահաբեկչական հարձակումն է տեղի ունեցել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան փողոց 11-13 հասցեների հարակից` Վրացական 2 հասցեում գտնվող տան վրա։ Այս անգամ չարագործները ներխուժել են անմիջապես տան տարածք, կոտրել ապակիները, միջսենյակային դուռը, կահույքը և այլ ավերածություններ կատարել։

Կրկին հիշեցնենք, որ տունը Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայրական տունն է:

Վերոնշյալ տարածքում և փողոցում առկա են տեսախցիկներ, մինչդեռ ոստիկանությունը ոչ միայն չի բացահայտել ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցած ահաբեկչությունը, այլև իր անտարբերության և անգործության հետևանքով հիմնավոր կասկածներ է առաջացնում առ այն, որ հենց ոստիկանությունն էլ կոծկում է հանցագործությունը կատարողներին և կազմակերպիչներին։

Ըստ էության, արդեն կարող ենք արձանագրել, որ Երևանում գործում է մի ահաբեկչական բանդա, որը թափանցում է քաղաքացիների տները, կատարում ավերածություններ և հանգիստ հեռանում` վստահ լինելով իր անպատժելիության մեջ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930