«Հայաստանի «բարեփոխված» ոստիկանությունը։
Եվ նորից կլռի այս եռյակը՝ ՄԻՊ-ը, Գլխավոր դատախազը, ՆԳ նախարարը։
Այ այսպես, ամենօրյա ռեժիմով, խոշտանգվում են Հայաստանն ու հայ մարդը։
Այսպես է լինելու՝ քանի դեռ կա այս ռեժիմը, ուր մարդը ոչինչ է։
Կարդացեք նաև
Հ՛Գ․ Նիկոլն էր անցնում խաչմերուկով․․․երկու տարի առաջ այս նույն շարասյունը տրորեց հղի կնոջը․․․», ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
ՀՀ ՆԳՆ-ն ավելի ուշ պարզաբանել է. «Սոցկայքերում պարեկների մասնակցությամբ տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում ենք, որ պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել: Նա բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել»:
Միջադեպի վերաբերյալ փաստաբան Վարդուհի Սարգսյանը գրառում է կատարել.
«Նոր Հայաստանում այլևս ոչ թե Ոստիկանությունն է հասարակական կարգը պահելու կոչով դիմում քաղաքացիներին, այլ քաղաքացիներն են ոստիկաններին հորդորում մարդկանց նկատմամբ ապօրինություն չգործել։ Մեքենաներից մարդիկ իջել և ասում են. «Այս ի՞նչ եք անում, ինչի՞ համար եք անում»:
Հենց նման երևույթներն են պատճառը, որ հասարակության մեջ բացասական վերաբերմունք է ձևավորված իրավապահ մարմինների՝ հատկապես ոստիկանության նկատմամբ:
Չարեփոխված Ոստիկանությունը պատրաստ է խցանման մեջ կանգնած մարդկանց ապօրինի առևանգել մեքենաներից ռեժիմի պարագլխի ավտոշարասյան անարգել անցման համար:
Մի՛ պախարակեք այդ ինստիտուտը, ձեր չգոյ տեսակով , այն մեր պետականության ամենակարևոր ինստիտուտներից մեկն է»։
Տեսագրության միջի պարեկների բալիկները պիտի իմանան, որ վատ պապաներ ունեն։ Երբ որ մի քիչ մեծանան, դառնան 14-15 տարեկան, կհասկանան, թե ինչ նկատի ունեմ՝ «վատ» ասելով։ Կհասկանան, որ պապաները ավելի վատ (նույն իմաստով) մարդու տուտուզը պահելով են իրենց հացի փողը վաստակել։ Երևի կհիշեն ու կհասկանան, թե ինչու էր այդ հացից վատ հոտ գալիս։