Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադայի կոչը վճռորոշ նշանակություն ունի Արցախի հարցի` համաշխարհային օրակարգում առաջնային մնալու համար. Կանադայի Հայ դատի գրասենյակ

Ապրիլ 02,2025 22:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կանադայի Հայ դատի գրասենյակը հայտնում է. «Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հակամարտությունը մնում է չլուծված։ Կանադայի կոչը վճռորոշ նշանակություն ունի այս հարցի` համաշխարհային օրակարգում առաջնային մնալու համար: Հելսինկյան սկզբունքներով առաջնորդվող իրական բանակցությունների միջոցով, ներառյալ Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը, պետք է հասնել հիմնական լուծման»։

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին գրառում է արել. «Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլյան 4-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ մենք հիշում ենք զոհվածներին և վերահաստատում Կանադայի նվիրվածությունը խաղաղությանը և երկխոսությանը։ Տևական լուծումը կարող է ձեռք բերվել միայն դիվանագիտության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի միջոցով»՞

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930