ՀԿԴ-ում դատավոր Խաչիկ Ղազարյանն այսօր հրապարակեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի եւ մյուսների գործով դատական վճիռը:
Նախագահող դատավոր Խաչիկ Ղազարյանը հիմնական մեղադրանքներում, որոնք վերաբերում էին խարդախությանը եւ կաշառք ստանալուն, որոնց հիմքով Մանվել Փարամազյանը ձերբակալվել էր, արդարացրեց նրան եւ մյուսներին:
Մանվել Փարամազյանը մեղավոր ճանաչվեց միայն յուրացում կատարելու մասով: Նա մի քանի օր բացակայել էր Հայաստանից, բայց գործուղում չէր ձեւակերպել եւ ստացել այդ օրերի աշխատավարձը, ինչը մեղադրանքով դիտարկվեց որպես յուրացում:
Դատարանը հաստատված համարեց նաեւ նրա բացակայության օրերին տարբեր անձանց գործունեությամբ զբաղվելու արտոնագրեր տրամադրելու որոշումները մարդկանց հատկացնելու մեղադրանքը՝ դա գնահատելով որպես պաշտոնական կեղծիք: Սակայն այդ մեղադրանքով Քաջարանի քաղաքապետը եւ մյուս մեղադրյալները պատժից ազատվեցին՝ պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ