Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանին միջնորդեց դադարեցնել Արուսյակ Ալեքսանյանի եւ մյուսների քրեական հետապնդումը

Ապրիլ 02,2025 20:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով այսօրվա դատական նիստում եզրափակիչ ելույթով հանդես եկավ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Նա անդրադարձավ օրենսդրի այն պահանջին, որ դատավորի նկատմամբ չի կարելի իրականացնել օպերատիվ հետախուզական այնպիսի միջոցառումներ, որում նշված է, որ դատավորին կասկածում են հանցագործության կատարման մեջ ու առանց ԲԴԽ-ի համաձայնության այդպիսի գործողություններ անել:

Այսինքն, եթե դատավորը օգտվում է քրեական հետապնդման անձեռնմխելիությունից, եւ դա կարող են անել միայն ԲԴԽ-ի համաձայնությամբ, պետությունը չի կարող պաշտոնապես դատավորին ասել «դու կասկածվում ես հանցագործության մեջ»:

Ինչ ուզում է լինի՝ օպերատիվ միջոցառում, քննչական գործողություն, եթե դու պաշտոնապես դա ասել ես, ուրեմն ԲԴԽ-ի համաձայնությունը պետք է լինի: Մի բան, որ Արուսյակ Ալեքսանյանի պարագայում այդ պահին չկար, թեեւ վարույթն իրականացնող մարմինը հետագայում ունեցավ արդեն ապօրինությունները կատարելուց հետո:

Այնուհետեւ, փաստաբանը նշեց, որ ընդհանրապես, այս հիմնավորումները, որ ներկայացված են, դրանց մեջ ձեւակերպումներն այնպես են տրված, որ հենց այդ ձեւակերպումների վերլուծություններով պարզվում է, որ մեղադրանքներն ակնհայտ անհիմն են, եւ անձինք չեն կարող դրանով դատապարտվել:

Այսինքն, առնվազն, պաշտոնական լիազորությունների անցման հետեւանք գոյություն չունի:

Ակնհայտ անարդար դատական ակտի մասով պաշտպանն ասաց, որ երբ քրեական վարույթ է նախաձեռնվել, այդ ակտը իրավասու վերաքննիչ դատարանի կողմից բեկանված չի եղել, ինչը նշանակում է, որ չի կարող ակտը լինել օրինական ուժի մեջ, բայց վարույթ նախաձեռնվի, որ դա ակնհայտ անարդար դատական ակտ է:

«Օրենքն ասում է, եթե վարույթ նախաձեռնելով արձանագրությունը ոչ իրավաչափ է, ապա այդ մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման»,-հայտարարեց Երեմ Սարգսյանը:

Այս բոլոր չափանիշները նկարագրելով՝ նա հիմնավորեց, որ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, ինչը նաեւ տարածվում է մյուս մեղադրյալների վրա, որոնք փաստացի որպես օժանդակող են դիտարկվում: Հետեւաբար, եթե իրականացնողը արդարացվում է, նշանակում է, որ պետք է օժանդակողը նույնպես արդարացվի:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930