Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել Ղազախստանի հետ ունեցած ոլորտային համագործակցության կարևորությունը

Ապրիլ 02,2025 19:55

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել Ղազախստանի հետ ունեցած ոլորտային համագործակցության կարևորությունը՝ նշելով երկու երկրների միջև հարաբերությունների նկատելի խորացման մասին՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ աշխատանքները, փոխադարձ այցերն ու ոլորտային հարցերի շուրջ շարունակական քննարկումները։

Բոլատ Իմանբաևը ևս կարևորել է երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի դերը՝ ոլորտային համագործակցությունը որակելով արդյունավետ և կառուցողական։ Այս համատեքստում կողմերը շեշտել են, որ Հայաստանի և Ղազախստանի միջև ոլորտային հարաբերություններին լրացուցիչ հզոր ազդակ է հաղորդել 2023 թ․ Երևանում ստորագրված «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության միջև սոցիալ-աշխատանքային ոլորտում համագործակցության մտադրությունների մասին» հուշագրի ստորագրումը, որով նախատեսվում է տեղեկատվության և փորձի փոխանակում իրականացնել աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության ոլորտում իրավական ակտերի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղությունների շուրջ։

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է նաև «Հայաստան-Ղազախստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի» 10-րդ նիստի արձանագրության շրջանակում ստանձնած համատեղ աշխատանքների դերը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նիստի «Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման մասին» կետի շրջանակում սոցիալական պաշտպանության ոլորտի տարբեր իրավակարգավորումների, մասնավորապես՝ աշխատաշուկայի, զբաղվածության, ինչպես նաև աշխատանքային իրավունքի ուղղություններով տեղեկատվության փոխանակման գործընթացին։

Կողմերը խոսել են նաև երկու երկրների կողմից կազմակերպվող տարաբնույթ նախաձեռնություններում ներգրավվածություն ապահովելու պատրաստակամության մասին։

 

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930