Լրահոս
Օրվա լրահոսը

«Ողջամիտ չէ կառավարությունից պատասխանի սպասման այս ժամանակահատվածում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից ակնկալել լայնածավալ գործողություններ»

Ապրիլ 02,2025 17:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ի պատասխան տարաբնույթ շահարկումների՝ հայտարարում ենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հավատարիմ է մնում հանրահավաքի ժամանակ ներկայացված պահանջագրին ու գործողությունների պլանին:

Ինչպես հայտարարվել է, պահանջագիրը ներկայացվել է ՀՀ կառավարությանը՝ մեկշաբաթյա ժամկետում սպասելով պատասխան նրանցից: Այդ ժամանակահատվածում Ազատության հրապարակում տեղակայվել է շտաբ՝ տեղում հանրության հետ հաղորդակցությունը համակարգելու նպատակով: Բացի դրանից, Խորհուրդը ջանքեր է գործադրում ավելի լայն հանրային համախմբում ապահովելու և հետագա գործողությունների ծրագրերը հստակեցնելու ուղղությամբ: Հետևաբար, ողջամիտ չէ այս սպասման ժամանակահատվածում Խորհրդից ակնկալել լայնածավալ գործողություններ:

Ուստի, կախված մեկշաբաթյա ժամկետից հետո ՀՀ կառավարության վերջնական արձագանքից՝ Խորհուրդը հրապարակելու է պայքարի շարունակման հետագա մոտեցումները և հանրությանն առաջարկելու է դիմել կոնկրետ գործողությունների: Նախքան այդ, հորդորում ենք բոլոր սրտացավ անձանց ու կազմակերպություններին իրենց առաջարկները և աջակցելու ձևերը ներկայացնել խորհրդին՝ կա՛մ գրելով մեր էջերին, կա՛մ էլ այցելելով Ազատության հրապարակում տեղադրված վրան:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930