Լրահոս
Գործ, թե՞ խոսք
Օրվա լրահոսը

«Գերիների ազատ արձակման եւ Հայաստան վերադարձնելու հարցով շարունակական դիվանագիտական աշխատանք է տարվում»․ Խանդանյան

Ապրիլ 02,2025 17:36

«Կա շարունակական դիվանագիտական աշխատանք գերիների ազատ արձակման եւ Հայաստան վերադարձնելու հարցի շուրջ։ Այդ աշխատանքն ամենօրյա աշխատանք է թե Հայաստանի կառավարության, թե խորհրդարանական դիվանագիտության տեսանկյունից»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Նա նշեց, որ «խաղաղության գործընթացը» եւս շատ կարեւոր գործընթաց է՝ այդ հարցի լուծման համար։ «Դիրքորոշումն այն է, որ գերիները պետք է ազատ արձակվեն ու վերադարձվեն, եւ այդ դատական գործերը, պրոցեսները դադարեցվեն, որովհետեւ դրանք անընդունելի են, մարդասիրական որեւէ նորմի չեն համապատասխանում»,- ասաց նա։

Սարգիս Խանդանյանի խոսքով՝ տրամաբանական չի լինի, եթե «խաղաղության պայմանագիրը» ստորագրվի, եւ Հայաստանի քաղաքացիներն Ադրբեջանում լինեն գերեվարության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930