«Ազատություն». «Եթե Հայաստանն ընդունի մեր երկու պայմանները, խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները կվերանան», – այսօր Բաքվում Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մեր առաջին պայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունն է։ Երկրորդը կապված է Հայաստանի Սահմանադրության հետ», – նշել է Ադրբեջանի նախագահը՝ շարունակելով․ – «Հայաստանի Սահմանադրության տեքստում հղում կա այդ երկրի Անկախության հռչակագրին, որը Սահմանադրության անքակտելի մասն է։ Այնտեղ մի դրույթ կա, որ բացահայտ տարածքային նկրտում է Ադրբեջանի հանդեպ։ Այդ իսկ պատճառով, այդ դրույթի հեռացումը Հայաստանի Սահմանադրության տեքստից մեր օրինական պահանջն է»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: