Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ղազարյանը և Իլզե Յակոբսենը քննարկել են թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարները

Ապրիլ 02,2025 15:38

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 2-ին ընդունել է Եվրոպական Միության թմրամիջոցների մոնիթորինգի ծրագրի գլխավոր համակարգող Իլզե Յակոբսենի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։

Արմեն Ղազարյանը, ներկայացնելով թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ ՆԳ նախարարության որդեգրած քաղաքականությունը, անդրադարձել է թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության նախագծին, հանցավորության կանխարգելման ռազմավարության մշակմանն ուղղված աշխատանքներին։

Վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում փոխնախարարը կարևորել է երկկողմ համագործակցությունը՝ ուրվագծելով հանրային անվտանգության բաղադրիչի շրջանակում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։

Արմեն Ղազարյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Եվրոպոլի համագործակցության խորացմանը՝ ընդգծելով Հայաստանի կողմից Եվրոպոլում կապի սպայի նշանակման կարևորությունը։ Փոխնախարարը կարևորել է նաև Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FRONTEX) հետ փոխգործակցության ընդլայնումը՝ նշելով, որ այն կնպաստի սահմանային հսկողության և հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։

Պատվիրակության ղեկավարը ներկայացրել է Թմրամիջոցների գործակալության գործունեության հիմնական ուղղությունները, նախաձեռնություններն ու ԵՄ անդամ և հարևան երկրների հետ համագործակցության մանրամասները։ Անդրադառնալով տեխնիկական կապի կետի՝ Թմրամիջոցների դիտակենտրոնի աշխատանքին, նա ներկայացրել է մշակված ձեռնարկի վերաբերյալ մանրամասներ, խոսել թմրամիջոցների մոնիթորինգի և կանխարգելման համատեքստում վաղաժամկետ տեղեկացման համակարգի դերի մասին ։

Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքը և անդրազգային հանցավորության դեմ պայքարի գործիքակազմերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության հեռանկարները, փորձի փոխանակման հնարավորությունները և ոլորտին վերաբերող այլ հարցեր։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930