Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Հայրապետյանի այցի նպատակն է ուսումնասիրել Էստոնիայի առաջադեմ փորձը թվային կառավարման, կիբեռանվտանգության ոլորտներում

Ապրիլ 02,2025 15:15

Ապրիլի 2-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով թվայնացման լավագույն փորձին ծանոթանալու նպատակով Էստոնիայի Հանրապետությունում գտնվող նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նախորդ այցերի, հանդիպումների և քննարկումների արդյունքում ձևավորված ոլորտային համագործակցության լայն ու բազմաբնույթ օրակարգին՝ կարևորելով երկկողմ հարաբերությունների խորացման ու զարգացման ներուժը, փորձի շարունակական փոխանակումը, համատեղ ծրագրերի մշակումը, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը։

Քննարկվել են նաև երկկողմ օրակարգի հիմնական ուղղությունները՝ մասնավորապես թվայնացումը, կիբեռպաշտպանությունը և արհեստական բանականության կարգավորումները։ Կողմերն ընդգծել են նշված ոլորտներում սերտ և շարունակական համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունը։

Հանդիպումից հետո պատվիրակությունը մասնակցել է Էստոնիայի Արտաքին գործերի նախարարության գրասենյակում նախատեսված աշխատանքային զեկույցներին և թեմատիկ քննարկումներին։

Զեկույցների ընթացքում ներկայացվել են Էստոնիայի առաջատար թվային լուծումները՝ ներառյալ հարկային հայտարարագրերի և մաքսազերծման ավտոմատացումը, արհեստական բանականությամբ ղեկավարվող սոցիալական ապահովության և աշխատանքային համապատասխանության հարթակները, նպաստների բաշխման և խարդախության կանխման մեխանիզմները, ինչպես նաև էլեկտրոնային դատարանների և գործերի կառավարման համակարգերը։

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակության այցի նպատակն է տեղում ուսումնասիրել Էստոնիայի առաջադեմ փորձը թվային կառավարման, կիբեռանվտանգության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտներում, ինչպես նաև կազմակերպել առարկայական քննարկումներ Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930