Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀայաՔվե»․ Ընտրությունների միջոցով հնարավոր է պայքարել գործող իշխանության դեմ

Ապրիլ 02,2025 14:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ՀայաՔվե» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը շուրջ 200 դիտորդներով դիտարկել է Գյումրիում եւ Փարաքարում կայացած ընտրական գործընթացը։ Արձանագրված խախտումները կներկայացվեն ԿԸՀ։

Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն այսօր կայացած ասուլիսում խոսեց Գյումրի քաղաքի 31/69 եւ 31/70 ընտրատարածքների մասին, որոնք ամենավիճահարույցն էին այն պատճառով, որ իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Սարիկ Մինասյանի բնակության տարածքն է։ Այդ տեղամասերում գրանցվել է ընտրողների մասնակցության ամենաբարձր ցուցանիշը եւ այդ ընտրատարածքներում Սարիկ Մինասյանը աննախադեպ առավելություն է ունեցել մյուս թեկնածուների հանդեպ: Եթե Գյումրիում նա ստացել է ընտրողների 36 տոկոս աջակցությունը, ապա նշյալ տեղամասերում, համապատասխանաբար, ստացել է 57 եւ 68 տոկոս աջակցություն։

Ըստ Ավետիք Չալաբյանի, սա ինքնին կարող էր նորմալ լինել, եթե այդ երկու տեղամասերի շուրջ եւ հենց այդ տեղամասերում, օրվա ընթացքում խախտումներ չլինեին՝ կուտակումների ձեւով․ «Մոտավորապես նույն տեսքով, նույն կերպ հագնված, նույն տարիքային եւ սեռային խմբի քաղաքացիների։ Զգացվում էր, որ նրանք փորձում են ներգործել ընտրատեղամաս եկող քաղաքացիների վրա։ Այդ ընտրատեղամասերի մեջտեղում՝ ընտրատեղամասից 30-35 մետր հեռավորությամբ, Սարիկ Մինասյանի շտաբն էր»։

Ավետիք Չալաբյանը հայտարարեց՝ մի երկրում, որտեղ իշխող ուժի խաղաքարտը ժողովրդավարությունն է, ընտրական գործընթացը չպետք է այս չափի խախտումներով ուղեկցվի։ Իսկ խախտումներն իր գնահատմամբ՝ աննախադեպ էին։

Չալաբյանը կարծում է, որ այս ընտրությունների արդյունքում նաեւ ԸՕ-ի վերանայումների անհրաժեշտություն կա․ մասնավորաբար, տեղամասերի մոտ կուտակումները ցրելու պատասխանատվության հարցն է պետք կարգավորել եւ այլն։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Ընդհանուր առմամբ, դիտորդական առաքելությունն արձանագրել է, որ ընտրությունների միջոցով հնարավոր է պայքարել այս իշխանության դեմ, հասնել ժողովրդի ձայնը լսելի դարձնելուն։ Նախաձեռնության անդամ Ցոլակ Ակոպյանն էլ հավելեց, որ նախաձեռնությունը 400 դիտորդներով պատրաստ է դիտարկումներ իրականացնել հետագա ընտրական գործընթացներում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930