24News. ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից և հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանից պահանջում է մոտ 4.3 մլրդ դրամ բռնագանձել «ոչ պիտանի ռազմամթերք ձեռք բերելու գործով»։
24News-ի հետ զրույցում ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը նշեց, որ մեղադրանքը չի ընդունում, Արմեն Հարությունյանի մասով ոչինչ չի կարող ասել, որքան գիտի՝ մեկ տարի նստել է այդ գործով, հետո արդարացվել՝ դուրս եկել, հիմա նորից մեղադրվում է։
«Ես որևէ պատասխանատվություն չունեմ, իմ պաշտոնն այնպիսին է, որ ես դրա համար պատասխանատու չեմ։ Ես որոշում չեմ կայացրել, ես իրավունք չունեի որոշում կայացնելու, իրենց հարցրեք, թե ինչի՞ են ինձ մեղադրում։ Սխալ տեղեկության հիմքով արդեն երեք գործ բեկանվել է, մնացել է մեկը։ Այս գործին էլ նույն ճակատագիրն է սպասվում, նպատակը լրագրողներին գործ տալն է և հասարակությանը խնդիրներից շեղելն է։ Անհոգ եղեք, ամեն ինչ լավ է լինելու»,- պարզաբանեց Հակոբյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: