Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 2-ին հանդիպել է ՀՀ-ում Կիպրոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մավրոսին:
Ողջունելով դեսպանին՝ Սարգիս Խանդանյանը կարեւորել է Կիպրոսի հետ բարեկամության վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումը: Նա մեծ ձեռքբերում է համարել երկու երկրներում դեսպանատների բացման իրողությունը: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ բարձր մակարդակի հարաբերություններ են ձեւավորվել խորհրդարանական դիվանագիտական համագործակցության ոչ միայն երկկողմ, այլեւ բազմակողմ հարթակներում:
Միքայել Մավրոսը նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները պատմական եւ բարեկամական են:
Երկուստեք կարեւորվել են փոխայցերի անհրաժեշտությունը, համատեղ բազմաոլորտ համագործակցության ակտիվացումը:
Կարդացեք նաև
Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Կիպրոսի հիմնախնդրի լուծման հեռանկարներին:
ԱԺ