Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք միշտ ասել ենք, որ Ղարաբաղը ձեր տարածքն է»․ Գերմանիայի նախագահն՝ Ալիևին

Ապրիլ 02,2025 13:55

«Պաշտոնական Բեռլինի ուղիղ և հստակ դիրքորոշումը այն է, որ Ղարաբաղը Ադրբեջան է»․ հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

«Մենք միշտ ասել ենք, որ դա ձեր տարածքն է և այսօր ևս հաստատում ենք Գերմանիայի այդ դիրքորոշումը», – ասել Է Շտայնմայերը։

Գերմանիայի նախագահը Ադրբեջանին և Հայաստանին շնորհավորել է խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման կապակցությամբ:

Նա Բաքվին և Երևանին կոչ է արել բաց չթողնել պահը և հնարավորինս շուտ ստորագրել համաձայնագիրը:

«Շատ մեծ քայլ է կատարվել։ Խոսեցի նախագահ Ալիևի հետ և հույս հայտնեցի, որ շուտով կկարողանանք ականատես լինել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և հարատև խաղաղություն կլինի։ Մեծ հույս ունեմ և կոչ եմ անում կողմերին՝ բաց չթողնել այս պահը, չնայած բոլոր դժվարություններին և մարտահրավերներին», – ասել Է Շտայնմայերը։

Նրա կարծիքով՝ կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն գործընթացը մինչև վերջ հասցնելու համար․ «Վստահ եմ, որ դա տեղի կունենա»:

 

Radar.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930