Լրահոս
Օրվա լրահոսը

Վախճանվել է հոլիվուդյան դերասան Վել Քիլմերը

Ապրիլ 02,2025 13:50

«Ազատություն». 65 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի դերասան Վել Քիլմերը, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով դերասանի դստերը։

Քիլմեր մահացել է ապրիլի 1-ին՝ Լոս Անջելեսում, որպես մահվան պատճառ նշվում է թոքաբորբը։

Դերասանի դստեր խոսքով՝ 2014-ին Քիլմերի մոտ կոկորդի քաղցկեղ էր ախտորոշվել, նրան հաջողվել էր հաղթահարել հիվանդությունը, սակայն ամբողջությամբ կորցրել էր ձայնը։

Վել Քիլմերը Batman Forever ֆիլմում մարմնավորել է Բեթմենի կերպարը։ Նա հայտնի է նաև Alexander, The Doors ֆիլմերում մարմնավորած կերպարներով։

Քիլմերը ծնվել է 1959-ի դեկտեմբերի 31-ին Լոս Անջելեսում։ Նա ավարտել է Նյու Յորքի Ջուլիարդի արվեստի դպրոցը և 1981-ին սկսել է աշխատել թատրոնում։ Վել Քիլմերն առաջին անգամ էկրանին հայտնվել է 1984-ին Top Secret [“Совершенно секретно!”] կատակերգությունում ամերիկացի ռոք երգիչ Նիք Ռիվերսին մարմնավորող կերպարով։ Իսկ արդեն 1986-ին Top Gun [“Лучший стрелок”] մարտաֆիլմը նրան համաշխարհային հռչակ է բերել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930